top of page

Բայդենը uպառնալիք է ժողովրդավարության համար. մեր երկրի գոյատևման և գոյության համար. Թրամփ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 27, 2024
  • 1 min read

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենին համարում է սպառնալիք Միացյալ Նահանգների ապագայի համար։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ջո Բայդենը սպառնալիք է ժողովրդավարության համար, սպառնալիք մեր երկրի գոյատևման և գոյության համար»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

Թրամփը նաև ավելի վաղ ասել էր, որ եթե Բայդենը հաղթի նոյեմբերին կայանալիք ընտրություններում, չորս տարի հետո երկրից ոչինչ չի մնա։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024թ. նոյեմբերի 5-ին։

1/2180
bottom of page