top of page

Վարժական հավաքների ծանուցումը կդառնա հրապարակային

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 12, 2024
  • 1 min read
ree

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների ծանուցումից խուսափելն անհնար կդառնա. կառավարությունն այսօր որոշեց ծանուցումը դարձնել հրապարակային։

Գործող օրենքով քաղաքացին ծանուցված է համարվում, եթե ծանուցագիրը ստանալու մասին կա նրա ստորագրությամբ հաստատված ստացականը, այժմ՝ եթե չհաջողվի ուղիղ փոխանցել մարդուն, նրա էլեկտրոնային հասցեով ծանուցումը կուղարկեն։ Եթե այս տարբերակով էլ չներկայանա զինկոմիսարիատ, «Ազդարար» տեղեկատվական կայքում կհրապարակեն տվյալ մարդու անունը, և հինգ օր անց նա կհամարվի պաշտոնապես ծանուցված։

Պրոցեսը ենթադրում է 30 օր:

Նախագիծը համարվեց անհետաձգելի և ուղարկվեց Ազգային ժողով։

1/2557
bottom of page