top of page

Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 28, 2024
  • 1 min read
ree

Ապրիլի 28-ին, ժամը 11։02-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կեչուտի ջրամբարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մետր) և հարվածել քարերին։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Գ. Ս.-ն ծնված (1985 թ.)  հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ 

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

1/2450
bottom of page