top of page

Երբ պատգամավոր էիք, հնդկաձավար էիք ուտում, հիմա երևի սև իկրա եք ուտում. ԱԺ ճաշարանի աշխատակիցը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այսօր իր տեղակալ Մհեր Գրիգորյանի, Ալեն Սիմոնյանի ու ՔՊ-ական մի քանի պատգամավորների հետ իջել էր ԱԺ ճաշարան։



Այստեղ էլ նրան ուղեկցում էին անվտանգության աշխատակիցները, նրանցից մեկը Փաշինյանի անմիջապես կողքն էր։



Ճաշարանի աշխատակից կինը, դիմելով  դատարկ սեղանի շուրջ նստած Փաշինյանին, նկատեց, որ նա այլևս այդտեղ հաց չի ուտում, ասաց՝ հիշում է, պատգամավորության տարիներին հնդկաձավար էր ուտում։



«Ավանդույթները խախտել եք, հիմա երևի սև իկրա եք ուտում, պարոն Փաշինյան»,-ասաց աշխատակիցը։

bottom of page