top of page

Հայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 19, 2024
  • 1 min read

Հայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. այս մասին Спутник, Говорит Москва, Комсомольская правда ռադիոկայաններին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա հիշեցրել է, որ երբ ստորագրվել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու և Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչող փաստաթուղթը, դրանում ոչինչ չէր ասվում Ադրբեջանում հայ ազգային փոքրամասնության հատուկ իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին։

Այս պարագայում, ըստ Լավրովի, սխալ է ասել, թե հայերն այնտեղից հեռացել են ռուս խաղաղապահների անգործության պատճառով։«Ես իսկապես կցանկանայի այս պատասխանը եզրափակել սկզբում ասածովս։ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն ասաց, որ իրենք գնահատում են այն, ինչ ունեցել են Ռուսաստանի հետ, դժվար է գերագնահատել այն, ինչ Ռուսաստանը արել է Հայաստանի անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, և այն, ինչ եղել է և կա մեր հարաբերություններում, պետք է գնահատել։ Հուսով եմ, որ նա շփումներ կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հնարավոր կլինի անկեղծ քննարկում ունենալ՝ առանց այն փաստարկների, որոնք բարձրացնում են մեր արևմտյան չարակամները»,- ընդգծել է Լավրովը։

bottom of page