Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից

shamshyan.com-ընոր մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Կարեն Խաչատրյանը իրեն պատկանող «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատրճանակը մաքրելու ժամանակ, զենքի հետ անզգուշությամբ վարվելու հետևանքով, կրակոց է արձակվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Բերետտա» ատրճանակը, որը Կ. Խաչատրյանը գնել էր օրեր առաջ։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած Կ. Խաչատրյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության համակարգում, համարվել է իր գործի գիտակ, պրոֆեսիոնալ «կադրավիկ», բարձր են գնահատվել նրա մարդկային հատկանիշներն ու աշխատանքային գործունեությունը իրավապահ համակարգում, նրա հայրն էլ՝ Սուրեն Խաչատրյանը, երկար տարիներ աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Վարդենիսի Ներքին գործերի բաժնի պետ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։