top of page

Չեմ կարող ասել՝ Իշխան Զաքարյանն ինչու է հետո հրաժարվել միանալ՝ ճնշե՞լ են, թե՞ փորձել են ճնշել, դա երևույթը չի փոխում. Պետրոսյան



Իշխան Զաքարյանի հետ հանդիպմանն անձամբ ես ներկա եմ եղել և իրականում եղել է այն, ինչ ասել է Բագրատ Սրբազանը. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց շարժման անդամ Սուրեն Պետրոսյանը ՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու Զաքարյանը չի միացել ընդդիմադիր պատգամավորների՝ իմպիչմենտի գործընթացի նախաձեռնությանը։  

Նշենք, որ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ հանդիպել է Իշխան Զաքարյանին, ով չի մերժել գործընթացը։

«Բայց ինչ վերաբերում է, թե որ պատգամավորն ինչ պատճառով չի միանում՝ հարցը պետք է տալ ընդդիմադիր պատգամավորներին, դա նրանց ներքին խոհանցոն է, իրենք իրենց ներսում գիտեն՝ ինչ է տեղի ունենում։ Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում  ներքին խոհանոցի մեջ խորանալ»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե գուցե Զաքարյանին ճնշել են՝ պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ճնշել են, թե փորձել են ճշել, դա, ըստ էության, երևույթը չի փոխում։ Եվ հետո իշխանությունն այն վիճակում չի, որ կարողանա ինչ-որ մեկին ճնշել, իրենց ենթականերից դուրս ճշել։ Իշխանության հենարանը եղել է ժողովուրդը, ինչից այսօր ամբողջությամց զրկված է»,-ասաց նա։

Ի դեպ, Պետրոսյանը նշեց, որ այլ ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ կան, որ չեն ստորագրել։ «Բացի Իշխան Զաքարյանից, ևս երկուսը կան, անուններ չգիտեմ»,-ասաց նա։

Comments


bottom of page