top of page

Փարիզ-2024. Ըմբիշ Մալխաս Ամոյանն առաջին հաղթանակը տոնեց Օլիմպիական խաղերում

Aug 6, 2024
1 min read

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզ-2024-ում:

Փարիզի Champ-de-Mars Arena-ում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի առաջին գոտեմարտում Ամոյանը մրցեց Ֆինլանդիայից Կունարի Սարկինենի հետ:

Հայաստանը ներկայացնող ըմբիշը գերազանցեց 8:0 հաշվով:

Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը:

1/3084
bottom of page