«Հաշվի առնելով ՀՀ ղեկավարության որոշումը՝ անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ բյուջեն»․ ՌԴ ԱԳՆ
- Elen Hovsepyan

- Jun 10, 2024
- 1 min read

Հաշվի առնելով հաշվարկված վճարը մուծելուց Հայաստանի ղեկավարության հրաժարումը, անհրաժեշտ է ճշգրտել ընթացիկ տարում ՀԱՊԿ-ի բյուջեն, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին։
«Բնականաբար, հաշվի առնելով Հայաստանի ղեկավարության կողմից հաշվարկված վճարը մուծելուց հրաժարվելը, անհրաժեշտ է ճշգրտել ՀԱՊԿ-ի բյուջեն ընթացիկ տարվա համար։ ՀԱՊԿ խորհրդի որոշմանը համապատասխան՝ նախագիծն այժմ մշակվում է։ Վճարումների վերաբաշխման մասին խոսք չկա։ Որոշ պարամետրերով ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են իրենց ծախսերը, բայց, առաջին հերթին, Երևանի կողմից համապատասխան կառույցներում աշխատակիցներին հետ կանչելու կամ քվոտային պաշտոնների չնշանակելու պատճառով»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։




















