Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք
- Elen Hovsepyan

- Apr 27, 2024
- 1 min read

Հայաստանի վարչապետի՝ Արևմուտքից ֆինանսավորվող քարոզիչներից ոմանք վերջին շրջանում սկսել են քննադատել Փաշինյանի քաղաքականությունը. գուցե նրանց տերերը տեսնելով, որ այս մարդը վերջնականապես տապալվել է, որ ռեյտինգն աննախադեպ ցածր է, որոշել են փոխարինել, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:
«Նկատելի է, որ այդ քարոզիչները սոցիալական ցանցերում սկսել են մեծ գումարներ ծախսել գովազդային արշավի համար: Նրանց քարոզածը, գովազդածը խելագարություն է, իրենց ասածը սա է՝ պետք է հանձնենք Հայաստանը, որպեսզի ռուսների հախից գանք, այսինքն՝ քանի որ Ռուսաստանին չենք սիրում, եկեք մեր երկիրը հանձնենք։
Եթե այդ քարոզիչների մեջ գոնե մեկ լուրջ մարդ լիներ, թեկուզ Ռուսաստանից հեռանալու մասին խոսելով՝ նախ կընդգծեր ռեալ այլընտրանք ստեղծելու մասին. չէ՞ որ չկա այդ այլընտրանքը, չէ՞ որ մեզ Բրյուսելում ասացին՝ ոչ մի ՆԱՏՕ, ոչ մի անվտանգության երաշխիք, ոչ մի դաշինք, ոչ մի լայնամասշտաբ օգնություն։ Մենք ոչինչ չստացանք Արևմուտքից: Այդ քարոզիչները չեն մտածում հանրության մասին։ Իրենց միակ մտածումն է, թե ինչքան դոլար և ինչ հրահանգներ են ստանալու: Որևէ այլ երկրում թույլ չէին տա, որ այսքան շատ արտաքին ազդեցության գործակալներ լինեն։ Մեր ժողովուրդն ինչու՞ է այսքան շփոթված, որովհետև տանը Հ1 են նայում, այդ քարոզիչներին են լսում»:




















