top of page

Քննչական կոմիտեի հրապարակած «փաստերը» օրինական զինшմթերք ու կրшկած փամփnւշտներ են. Քրիստինե Վարդանյան

  • Jun 25, 2025
  • 1 min read

Ահաբեկչության սցենարը հաստատելու համար հրապարակում են զենքի կադրեր։ Դե ինչ է պետք պատերազմից վախեցած մեր խեղճ ժողովրդին վախեցնելու համար։ Զենքի կադրեր, շատ զենքի կադրեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Բայց էլի այնքան փնթի են անում, որ նկարում են նաև զենքի օրինական լիցենզիաները։ Այսինքն գնացել են որսով զբաղվող մարդու տուն, նկարել են այդ մարդու օրինական զենքը, հիմա ուզում են ապացուցել, որ այդ մարդը որոսորդական զենքով ահաբեկչություն էր ուզում իրականացնել։

Ու որ պատկերն ամբողջանա, տպավորությունը խորը լինի, կադրում հավաքում դնում են նաև փափուշտների նկարներ։ Ու ինչ։ Նկարը մեծացնում ես, տեսնում ես փափուշտները կրակված են։

Այսինքն մարդկանց մեղադրում են որսորդական զենքով ու կրակված փամփուշտներով ահաբեկչություն անելու մեջ»,-գրել է նա:

 
 
1/2969
bottom of page