top of page

Կարծում եմ՝ Միրզոյանը, ադրբեջանական նախապայման ասելով, նկատի է ունեցել Սահմանադրության փոփոխման հարցի բարձրացումը. Արման Եղոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 3
  • 1 min read
ree

Խաղաղությունը փաստ է, քանի որ երկու երկրները համաձայնվել են, որ հաստատում են խաղաղություն և նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը և խաղաղության հռչակագիր են հրապարակվել, բայց խաղաղությունը պրոցես է: Խաղաղությունը մի իրադարձությամբ չի ամփոփվում, կան գործողություններ, որոնք պետք է արվեն, այդ թվում և խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը և վավերացումը։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արման Եղոյանը, խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ:

Հարցին՝ ինչ է նկատի ունեցել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ լեհական հեռուստաալիքին տրված հարցազրույցում ադրբեջանական նախապայմաններ ասելով, Եղոյանը պատասխանել է: «Կարծում եմ՝ նախարար Միրզոյանը նկատի է ունեցել շարունակվող քննարկումը խաղաղության ադրբեջանական կողմում, ոչ թե Հայաստանի հետ քննարկումները, այլ Ադրբեջանի կողմից անդադար Սահմանադրության փոփոխման հարցի բարձրացումը, որպես նախապայման, ենթադրում եմ սա է նկատի ունեցել»,-նշել է նա, հավելելով՝ մեր դիրքորոշումները հայտնի են այս հարցի կապակցությամբ, և մենք շարունակելու ենք բանակցությունները, որպեսզի հնարավորինս շուտ հնարավոր լինի ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»:

Արման Եղոյանն ասել է, որ մյուս բոլոր ուղղություններով ևս շարունակելու են ակտիվ աշխատել և բանակցել Ադրբեջանի հետ, որովհետևխաղաղության փաստը պետք է անընդհատ սնուցել բանակցություններով, աշխատանքով, քննարկումներով։

 
 
1/2541
bottom of page