top of page

Երևանի Խորենացի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է

Apr 9, 2024
1 min read

Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Խորենացի փողոցում ժողովրդին հայտնի «Մետաքս» թաղամասում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:



Տապալման արդյունքում ևս մեկ բարդի է արմատից պոկվել, վնասվել է նաև գովազդային վահանակը:



Բարդու տապալման արդյունքում երթևեկելի գոտու մի հատված դարձել է անանցանելի:

1/3084
bottom of page