Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն է անցկացվել
- Elen Hovsepyan

- May 17, 2024
- 1 min read

Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը, հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Նախաքննության գաղտնիքով կաշկանդված լինելով՝ չեմ կարող հրապարակել ցուցմունքների բովանդակությունը, սակայն վստահեցնում եմ, որ այս առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սնանկ դարձավ։
Կգա ժամանակը՝ հանրությունը կդիտի այսօրվա առերես հարցաքննության տեսաձայնագրությունը։
Շարունակելի…»,- գրել է փաստաբանը։




















