top of page

ՀԱՊԿ անդամ առնվազն 2 երկիր մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը. Նիկոլ Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 22, 2024
  • 1 min read
ree

44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը, այդ երկրները իմիտացիա են ստեղծել, որ մեզ օգնում են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ պատերազմը ԼՂ-ի մասին չի եղել, դա եղել է Հայաստանի չակնկալիքների մասին»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի նպատակը եղել է Հայաստանի չգոյությունը:

Նա ասաց, որ պատերազմից հետո չակնկալիքը չի արդարացվել, փորձել են 2021 թվականի մայիսին՝ չի ստացվել, փորձել են 2022 թվականի սեպտեմբերին՝ չի ստացվել, փորձել են 2023 թվականի սեպտեմբերին՝ էլի չի ստացվել, մի հատ էլ փորձեցին 2024 թվականի մայիսի 9-ին:

«Չստացվեց ու չի ստացվելու», - ասաց վարչապետը:

1/2468
bottom of page