top of page

Հայաստանն Արցախի հարցում որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ. Զախարովա



ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում կեղծիք է որակել այն հայտարարությունները, որոնցում ասվում է, որ ՌԴ-ն չի օգնել Հայաստանին՝ արցախյան հակամարտության լուծման հարցում։

«Հայտարարությունները, թե Մոսկվան և ՀԱՊԿ-ը չեն օգնել Հայաստանին տարածաշրջանում սրման ժամանակ, սուտ են, Երևանն Ացախի  հարցում որոշումներ է կայացրել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ»,- նշել է նա։

«Այս գաղափարը դավանող և տարածողին մեղադրում եմ կեղծիքի մեջ։ Պաշտոնական Երևանն այս որոշումը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Ես ստի մեջ եմ մեղադրում բոլոր նրանց, ովքեր դավանում և տարածում են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը՝ կայացված որոշումների համար»։

Նրա խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սրումը կախված է նրանից, թե Հայաստանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանում և երկրում իրավիճակի վրա։


bottom of page