top of page

Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 18, 2024
  • 1 min read

Երեկվա հորդառատ անձրևի պատճառով Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի  «Շենգավիթ»  կայարանի մուտքի հատվածում հորդառատ անձրևի հետ կապված կարճատև միջադեպի ժամանակ մետրոպոլիտենի աշխատակիցների արագ և կազմակերպված աշխատանքի շնորհիվ Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով»,- հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։

Հիշեցնենք, որ երեկ ուժեղ  անձրևը հեղեղել էր Երևանի մետրոյի Շենգավիթ կայարանը։ 

bottom of page