Տիխանովսկայան չեղարկել է իր այցը Հայաստան
- Elen Hovsepyan
- 3 hours ago
- 1 min read

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, որը 2020 թվականից բնակվում է Վիլնյուսում, ստիպված է եղել չեղարկել իր այցը Հայաստան, այն բանից հետո, երբ Լիտվայի իշխանությունները իջեցրել են նրա թիկնազորի կարգավիճակը։ Այս մասին հաղորդում է Delfi-ն՝ հղում անելով Տիխանովսկայայի խորհրդական Դենիս Կուչինսկիին։
«Մենք ստիպված էինք ընդունել բարդ որոշում՝ չեղարկել վաղուց պլանավորված պատմական առաջին այցը Հայաստան՝ մասնակցելու «Եվրոնեստ»-ի լիագումար նիստին։ Դա կապված է արտերկրում ղեկավարների անվտանգության ծառայության կողմից անձնական անվտանգության ապահովումը դադարեցնելու որոշման հետ: Մենք հույս ունեինք, որ բարձր ռիսկային երկրների համար բացառություն կարվի, սակայն, ցավոք, դա տեղի չունեցավ», – ասել է Կուչինսկին։




















