top of page

Վարչապետի կարգադրությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահը շտապ կանչվել են կառավարություն․ վերջիններս ազատման դիմումներ են գրել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ նոյեմբերի 17-ին, շտապ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Գնել Սանոսյանը և  ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։ 



Արդյո՞ք վարչապետը պաշտոնանկ կանի նրանց, թե ոչ, պարզ կլինի առաջիկայում։



bottom of page