top of page

Այսօր բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

May 27, 2024
1 min read

Երևանում անհնազանդության խաղաղ ակցիաներից ոստիկանության տարբեր բաժիններ բերված բոլոր անձինք ազատ են արձակվել, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են  ՆԳՆ-ից։

«Բոլոր 285-ն էլ ազատ են արձակվել»,-նշել են ՆԳՆ-ից։

Նշենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել էին մի շարք փողոցներ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

Անհնազանդության ակցիայի մասնակիցներին բերման էին ենթարկում կարմիրբերետավորները։

1/3084
bottom of page