top of page

Արնաշաղախ բերման են ենթարկել. Գեղամ Մանուկյանը լուսանկարներ է հրապարակել, թե ինչ վիճակի են ոստիկանները հասցրել քաղաքացուն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գործընկերների հետ այցելել է այսօրվա անհնազանդության ակցիաներին մասնակցած երիտասարդներից մեկին, ում գլխի շրջանում պատռվածքի վրա բժիշկները պատրաստվում էին մի քանի կար դնել։

«Նրան գազազած բերետավորները դուրս էին քաշել իր մեքենայից ու գետնին գցած բազմաթիվ հարվածներ էին հասցրել իրենց «սմբակներով» (այլ բառ չեմ գտնում)։

Արնաշաղախ (բաճկոնը արյան մեջ կորած էր) բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ փորձել են կոծկել իրենց ծառայակիցների հերթական բռնության դեպքը։

Ինքնազգացողությունը վատանալու պատճառով իրավապահները ստիպված են եղել շտապօգնության անձնակազմ հրավիրել, որն էլ նրան անհապաղ տեղափոխել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց։

Սա է այսօրվա ոստիկանությունն ու ամերիկյան միլիոններով իբր բարեփոխվածները»,- Facebook-ում գրել է պատգամավորը։

1/1970
bottom of page