top of page

«Գյուղից վերև հագուստ է հայտնաբերվել, մեկն ասում է՝ Տիգրանինն է, մյուսը՝ իրենը չէ»․ ծափաթաղցի

Oct 28, 2025
1 min read

Ինչպես արդեն հայտնել էինք, Ծափաթաղ գյուղում շարունակվում են 3 տարեկան Տիգրանի որոնողական աշխատանքները։ Գյուղացիներից մեկը «Նյուզ»-ի եթերում ասել է, որ գյուղից քիչ վերև հագուստի կտորներ են հայտնաբերվել, սակայն հակասական կարծիքներ կան, մեկն ասում է՝ Տիգրանինն է, մյուսը՝ իրենը չէ։ «Եղբայրներից մեկն ա եղել հետը, չի խոսում այդ երեխան, տարել ա ծովի ափերը ման ածել․․․ Բայց մի քիչ բարձրանում ես, մի սպիտակ մայկա ու ներքնաշոր ա ընկած, մեկն ասում ա՝ իրենը չի, մյուսն ասում ա՝ իրենն է։ Չգիտեմ»,- նշել է գյուղացին:

 
 
1/3084
bottom of page