«Կանգնելու եմ Եկեղեցու կողքին՝ պաշտպանելու Սահմանադրությունը»․ Հովիկ Աղազարյան
- Elen Hovsepyan

- 16 hours ago
- 1 min read

«Եկեղեցու հանդեպ իմ վերաբերմունքը միշտ եղել է շատ զուսպ, նաև կաթողիկոսի կամ եկեղեցականների փաստաբանը չեմ, բայց այն ձևը, որ արվում է այսօր Նիկոլ Փաշինյանի ու իր շրջապատի կողմից՝ դա պետականությանը վնասող ճանապարհ է։ Աշխարհի բոլոր եկեղեցիներում կան թերություններ, բայց եթե ազնիվ են իրենց մղումների մեջ, թող տարիներ առաջ պայքարեին դրա դեմ, նստեին, քննարկեին, հարցերը լուծեին, շարքային հավատացյալն այդ մասին չիմանար էլ, ոչ թե էս ամեն ինչը անեին Ալիևի ու Փաշազադեի կողմից հնչեցված հրահանգներին զուգահեռ»,- «24Նյուզ»-ի հետ հարցազրույցում ասել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ «Հիմա Նիկոլ Փաշինյանը ոչ թե գնում է եկեղեցում առկա թերությունները վերացնելու ճանապարհով, այլ եկեղեցին պառակտելու ճանապարհով՝ իր չորրորդ հանրապետության սևեռուն գաղափարը իրականացնելու համար։ Նա գնալու է մինչև կաթողիկոսի ձերբակալություն, հետո գեղեցիկ ելույթ է ունենալու խորհրդարանում, որ՝ հո անտեր չենք թողնելու մեր եկեղեցին, պետք է մեկը լինի, որ կանոնակարգի, և ինչ որ ձև կգտնեն՝ պաշտոնակատար կնշանակեն»,- ասել է պատգամավորը։ «Եթե կաթողիկոսը կոչ անի, որ գնան և իրեն պաշտպանեն, դուք կգնաք»,- հարցրել է լրագրողը։ «Այո, ես կգնամ։ Ես ինքս հավատացյալ չեմ, շատ բաներ լավ չեմ հասկանում, հետևապես գնալու եմ՝ պաշտպանելու Սահմանադրությունը, որովհետև ես առաջնորդվում եմ Սահմանադրությամբ և օրենքով»,- պատասխանել է Հովիկ Աղազարյանը:




















