Կրակոցներ՝ Փափազյան փողոցի բակերից մեկում․ վիրավոր կա
- Elen Hovsepyan

- 13 hours ago
- 1 min read

Այսօր, ժամը 22:50-ի սահմաններում ՆԳՆ Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փափազյան 21 շենքի բակում կրակոց է հնչել, կա վիրավոր, որին տեղափոխել են հիվանդանոց։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքի բակ ժամանած իրավապահները հայտնաբերել են ատրճանակ, արնանման հետքեր, կրակված 1 պարկուճ։
Այս պահին ոստիկանները պարզում են վիրավորի ինքնությունը։




















