top of page

Ռեկորդային 4 մլն եվրո աշխատավարձով՝ Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես նշանակվել է հունական «Պանատինայկոս» ակումբի գլխավոր մարզիչ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 17 hours ago
  • 1 min read
ree

Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը պաշտոնապես նշանակվել է հունական «Պանատինայկոս» ակումբի գլխավոր մարզիչ։ Ըստ De Telegraaf-ի և Sport24.gr-ի, 65-ամյա Բենիտեսը, ով նախկինում ղեկավարել է «Լիվերպուլն» ու Մադրիդի «Ռեալը», կստանա ռեկորդային՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ Հունաստանի Սուպերլիգայում։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Բենիտեսն իր մարզչական շտաբով արդեն ժամանել է Հունաստան, և նշանակման մասին պաշտոնական հայտարարությունը սպասվում է այս շաբաթվա ընթացքում։

«Պանատինայկոսը» 2010-ից ի վեր չի հաղթել Հունաստանի առաջնությունում։ Բենիտեսի նշանակումը կապված է ակումբի՝ փառքի վերադարձի և եվրոպական մրցաշարերում դիրքերն ամրապնդելու նպատակների հետ։

Բենիտեսն ունի հարուստ մարզչական փորձ՝ ղեկավարելով «Վալենսիան», «Էվերթոնը», «Նյուքասլը», «Նապոլին», Միլանի «Ինտերը» և այլ ակումբներ։ Նրա վերջին աշխատանքը եղել է 2023-2024 մրցաշրջանում՝ իսպանական «Սելտայում»։

 
 
bottom of page