top of page

Պատրաստ եմ կրկնել տղաների խոսքը. ամբողջ ազգն է նույնն ասում. Արման Ղարիբյան

Mar 23, 2024
1 min read

Ուզում եմ խոսել որպես ՀՀ քաղաքացի. պատրաստ եմ կրկնել տղաների խոսքը, եթե դրա համար պետք է կալանավորվեմ, պատրաստ եմ կալանավորվել։ Այն, ինչ ասել են տղաները, մի ամբողջ ազգ է ասում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքացի Արման Ղարիբյանը։

Հիշեցնենք՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվում է «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին կալանավորելու մասին որոշումը։

1/3084
bottom of page