top of page

«Եթե մտածում եք՝ քաղցկեղի բուժումն անվճար է, սխալվում եք»․ Ագնեսա Խամոյան

Oct 1, 2025
1 min read

«2024 թվականին 50 հազար քաղաքացու մոտ արձանագրվել է քաղցկեղ հիվանդություն»,- ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ նշելով, որ սխալ է տպավորությունը, թե ՀՀ-ում չարորակ նորագոյացություններով հիվանդների բուժումը անվճար է։ Նա ներկայացրեց Առողջապահայության նախարարությանն ուղղված հարցման պատասխանը։ Պատգամավորը նախարարությունից հետաքրքրվել է, թե որքա՞ն գումար է տրամադրվում մեկ քաղաքացուն քաղցկեղի՝ պետպատվերով բուժման համար։ Նախարարությունից պատասխանել են․ «Փոխհատուցվում են չարորակ նորագոյացություններով հիվանդների քմիաթերապևտիկ բուժման ամբողջ ծավալը՝ բացառությամբ քմիաթերապևտիկ դեղերի։ Խնդրում եմ բացատրեք, թե ո՞նց է հնարավոր բուժել քաղցկեղը առանց քիմիապրեպարատի, որոնք բավականին թանկ են»,- ասաց Խամոյանը՝ հավելելով, որ պետությունը տարեկան չնչին գումար է հատկացնում քաղցկեղով բուժման համար։


«Շատ պրեպարատներ գրանցավծ չեն ՀՀ-ում, օրինակ ոսկրածուծի փոխպատվաստման մի պրեպարատ կա, որը գրանված չէ ՀՀ-ում, բայց կարող եք գտնել ՀՀ տարատեսակ նկուղներում։ Սա խնդի՞ր է, թե՝ ոչ»,- ասաց Խամոյանը։


Պատգամավորը հավելեց․ «Մարդը, որը չունի գումար, դատապարտված է մահվան, հիվանդանալու և հիվանդանոց ընկնելու իրավունք չունի»։

 
 
1/3084
bottom of page