Առաջիկա շաբաթներին նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը քարտեզ է ներկայացրել Կիրանց գյուղից, ընդգծելով` «ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում»:
«Սա Կիրանց գյուղն է, որի տարածքները անցյալ շաբաթ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը հանձնեց Ադրբեջանին: Հանձնված տարածքները նշված են կապույտով և մանուշակագույնով (քարտեզը պատրաստել է լրագրող Դավիթ Գալստյանը):
Այդ հանձնումով գյուղը ոչ միայն դարձավ անպաշտպան, այլև փաստացի զրկվեց իր հիմնական գյուղատնտեսական հողերից (նշված է դեղինով), որովհետև դեպի իրենց արտերը տանող ճանապարհը այլևս վերահսկվում է ադրբեջանական բանակի կողմից:
Արդյունքում` ունենալու ենք անխուսափելի հայաթափում Կիրանցում և ամբողջ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացում:
Իսկ առաջիկա շաբաթներին Կիրանցում եղած զիջումների նման նոր զիջումներ են պատրաստվում Տավուշի և Արարատի մարզի այլ հատվածներում, որոնք կարելի է կասեցնել, եթե Սրբազան պայքարը հաջողի»,- «Տելեգրամ»-ում գրել է Գեղամյանը: