Ուրսուլա Ֆոն դեր Լայենն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
- Elen Hovsepyan

- Apr 5, 2024
- 1 min read

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։
«Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք Եվրոպական միության և Ադրբեջանի միջև կարևոր հարաբերությունները կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի շրջանակներում», - «X»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Նա պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել գործողությունները ականազերծմանն աջակցելու ուղղությամբ։
«Քննարկեցինք նաև, թե ինչպես հաջողության հասնել Բաքվի COP29 համաժողովում»,- հավելել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։




















