top of page

Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Բաղրամյան» ՍՊԸ-ն է Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն ներկրողը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 13 minutes ago
  • 1 min read
ree

«Հայաստան ներկրվող շուրջ 300 000 տոնա ցորենի մեծ մասը մեր ընկերություն է ներկրում։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ 1000 տոննայի համար, եթե վստահ չլինենք, որ անվտանգ է հասնելու մեր սպառողին, մենք ռիսկի կգնայի՞նք, չէ՞ որ ապրանքանիշի անուն գոյություն ունի, բայց եթե կա նման հնարավորություն, ինչու չօգտվել»,-«Այսօր.ամ»-ի հետ զրույցում հայտնել է «Բաղրամյան» ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Գասպարյանը, ում ընկերությունն էլ հենց ՌԴ-ից և Ղազախստանից ցորեն է ներկրում Ադրբեջանի տարածքով։

«Այն կապարակնիքը, որ ցորենի վագոնների վրա դրվել է ՌԴ-ում, բացվել է ՀՀ-ում։ Իհարկե, ես համոզված եմ, բայց 100 տոկոսով վստահ լինելու համար, որ ներկրված ցորենը անվտանգ է, ընդամենը պետք է առավելագույնը 10 օր սպասել Սննդամթերքի անվտանգության տեսչության պատասխանին»,- ասել է նա

1/2456
bottom of page