top of page

Հայաստանն ու Ադրբեջանը պետական սահմանին քննարկել են անհայտ կորածների հարցը․ #АПА

Feb 7, 2025
1 min read

Ադրբեջանական АПА-ն գրում է, որ 2025-ի փետրվարի 7-ին Ադրբեջանի և Հայաստանի պետական ​​սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Նշվում է, որ հանդիպմանը մտքեր են փոխանակվել անհայտ կորածների ճակատագիրը պարզելու շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները։

 
 
1/3084
bottom of page