top of page

АТР-250․ Նադալը Պորտուգալիայի ներկայացուցչի հետ պայքարում պարտվել է եզրափակչում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 21, 2024
  • 1 min read

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը պարտություն կրեց Շվեդիայի Բոստադ քաղաքում անցկացված АТР-250 շարքի մրցաշարի եզրափակչում։

Նա մրցեց աշխարհի 51-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորժեշի հետ, որը հաղթեց 6:3, 6:2 հաշվով։

27-ամյա Նունու Բորժեշն առաջին տիտղոսը նվաճեց կարիերայում։ Նադալը պատրաստվում է Փարիզի Օլիմպիական խաղերին։ 

1/2160
bottom of page