Մեր երկիրը պիտի ոտքի կանգնի, այլընտրանք չունի մեր պայքարը, քան Ճշմարտության հաղթանակն է․ Բագրատ Սրբազան
Գյումրիում հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ պայքարը պետք է ավարտվի Ճշմարտության հաղթանակով։
«Այլընտրանք չունի մեր պայքարը, քան Ճշմարտության հաղթանակն է։ Մեր երկիրը պիտի ոտքի կանգնի՝ հենվելով ճշմարտության վրա, արդարության վրա, հաշտության վրա, սիրո վրա, պատվի վրա, արժանապատվության վրա, մեր հաղթանակների վրա։
Մեր երկրում չպիտի լինեն հալածյալներ, քաղաքական բանտարկյալներ։ Մեր երկրում մեր եկեղեցին պիտի գործի ազատության մեջ՝ որպես ինքնության կրողը մեր ժողովրդի։
Մեր երկրում բանակը պիտի լինի ամենահզորը, ամենաազորավորը, ոչինչ չպետք է խնայվի դրա համար։
Մեր երկրում ոստիկանությունը պիտի ինի բարձրագույն ծառայողը, մարդիկ պիտի հարգեն ոստիկանին, ոչ թե երկյուղ ապրեն՝ վախից։
Մեր երկրում Ազգային անվտանգության ծառայությունը պետք է կանխի բոլոր վտանգները, ոչ թե քաղաքացուն անընդհատ հալածի, հետևի, վախեցնի։ Դատախազությունը առաջին հերթին պետք է ուղղված լինի պետական պաշտոնյաների գործած չարաշահումների դեմ, ոչ թե հակառակը, նրանց քննադատողների դեմ։
Ամեն ինչ գլխիվայր է մեր երկրում, և մենք ճշմարտության հաղթանակով պիտի փոխենք։ Այլընտրանք չունենք»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Comments