top of page

Սա օրենքի կոպտագույն խախտում է, իշխանությունը վախենում է իմ ելույթից․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին

Ըստ էության, ինձ թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին, սա օրենքի կոպտագույն խախտում է, նաև տեղական ինքնակառավարման մարմինների լոգիկայից դուրս է։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մանրամասնելով, որ խմբակցությունն իրավունք ունի ավագանու նիստին ավագանու անդամ չհանդիսացող մեկին հրավիրել և այս նիստին հրավիրեն են իրեն։

«Այս մեր «հեղափոխական» իշխանությունը, ի դեմս նաև Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ ասում էին, որ սա ավտորիտար պետություն է, կոռուպցիա կա, ամեն ինչ վերևից է որոշվում, արգելում են և այլն։ Այսինքն՝ պայքարը գնում էր նրա դեմ, որ չեն թողնում ժողովուրդը մտնի շենք, ընդունելություն լինի և այլն։ Փաստացի այսօր մեր ֆրակցիան հրավիրել է ինձ, որպեսզի ես հինգրոպեանոց ելույթ ունենամ և այս իշխանությունը, խախտելով բոլոր օրենքները, և՛ իրավական, և՛ բարոյական, թույլ չեն տալիս ինձ ելույթ ունենալ։ Սա նախ խոսում է, որ իրենք վախենում են այդ ելույթից, և սա շատ հստակ արձանագրում է, որ այս մարդիկ չէին ուզում հեղափոխություն անել, չէին ուզում ժողովրդի վիճակը լավացնել, իրենք դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, իրենք պարզապես ուզում էին ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի փոխարեն լինել», - նշեց Մարությանը՝ շեշտելով, որ այսօր ևս կուռուպցիան բարգավաճում է, իսկ ներկայիս իշխանության անօրինական քայլերը կբացահայտվեն միայն հաջորդ իշխանության օրոք։

Նախկին քաղաքապետի խոսքով՝ այս իշխանությունը պետք է հիշի, թե ինչ կարգախոսերով է եկել, քանի որ իրենք եկել են թալանը մերժելու համար, մինչդեռ ժողովրդին խաբում են։

Comments


bottom of page