«RED». երեքը՝ մեկում․ Բջջային հեռախոսակապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ, թվային հեռուստատեսություն
«RED» սակագնային պլան. երեքը մեկում փաթեթ՝ բջջային հեռախոսակապ և ինտերնետ, ֆիքսված լայնաշերտ ինտերնետ, թվային հեռուստատեսություն՝ ներառյալ՝ «Иви» օնլայն կինոթատրոնի և «Kinodaran» հավելվածների հասանելիություն: «RED»-ը բոլոր ծառայությունները ներառող շահավետ փաթեթ է՝ ընտանիքի համար:
Ամիսներ առաջ, Viva-ի «RED» սակագնային պլանի շրջանակում «Fnet Telecom»-ի հետ սկիզբ առած համագործակցությունն այսօր զարգացման նոր մակարդակի է հասել: Պահանջարկով պայմանավորված` Viva-ն և «Fnet Telecom»-ը մայրաքաղաքի «Հաղթանակ» թաղամասում են (4-րդ գյուղ)․ կառուցվում է ֆիքսված նոր ցանց՝ հարմարավետությունն ու որակը գնահատող բաժանորդներին սպասարկելու համար: Ենթակառուցվածքներն ու տեխնոլոգիաները միավորող կոնվերգենտ (համակցված) լուծումների շնորհիվ, բոլոր ծառայությունները մեկ փաթեթում ստանալու հնարավորություն է ստեղծվել՝ «RED» սակագնային պլանի շրջանակում: Իսկ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը բաժանորդագրվելու դեպքում՝ թաղամասի բնակիչները հնարավորություն կունենան օգտվելու նաև «Մի վճարիր 3 ամիս» ակցիայից՝ բաժանորդագրության առաջին 3 ամսվա ընթացքում «RED» սակագնային պլանի ծառայություններն ստանալով անվճար:
«Ի՞նչն է կարևոր բաժանորդի համար: Յուրաքանչյուրը փորձում է ներկայացվող որևէ ծառայություն գնահատել մի քանի տեսանկյունից. համեմատել շուկայում առկա ծառայությունների սակագները, որակը և դրանից օգտվելու հարմարավետությունը: «RED» սակագնային պլանը ստեղծվել է այդ ամենը մեկ փաթեթով և մի քանի տարբերակով՝ ըստ անհատական կարիքների ու նախասիրության՝ ցանկացած ընտանիքի ներկայացնելու համար: Այս ծառայությունը մատչելի է, մշտապես առկա է հետադարձ կապը բաժանորդի հետ, իսկ ֆիքսված և բջջային կապի համար վճարումն իրականացվում է մեկ կետից, պարզ ու հարմարավետ սկզբունքով՝ հեռախոսահամարի հաշվեկշռի լիցքավորմամբ: Հաճելի է արձանագրել, որ «Հաղթանակ» թաղամասում արդեն օգտվում են «Fnet Telecom»-ի ու Viva-ի համատեղ առաջարկից: Մենք նախատեսում ենք «RED»-ը հասանելի դարձնել հանրապետության տարբեր բնակավայրերում: Սա համագործակցության յուրօրինակ հարթակ է, բաց՝ ֆիքսված ինտերնետ և թվային հեռուստատեսության ծառայություններ մատուցող այլ ընկերությունների համար: Դա բաժանորդներին ընդառաջ գնալու և ֆիքսված կապի իրենց օպերատորին ընտրելու ևս մեկ հնարավորություն է»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Viva-ի և «Fnet Telecom»-ի առաջարկած համակցված ծառայությունների «RED» փաթեթը մի շարք հնարավորություններ է ընձեռում: Կոնվերգենտ լուծման վրա հիմնված սակագնային պլանից կարող են օգտվել ինչպես Viva-ի կանխավճարային բաժանորդները` ուղարկելով իրենց նախընտրած տարբերակի USSD հրահանգը, այնպես էլ այլ օպերատորների բաժանորդներ՝ «RED»-ին միանալու համար օգտվելով համարի տեղափոխման ծառայությունից:
««Fnet Telecom»-ը շարունակելով ծառայությունների հասանելիության սահմանների ընդլայնման ռազմավարությունը՝ առաջնահերթություն է տալիս այն համայնքներին, որտեղ առավել մեծ է բնակիչների ցանկությունը՝ օգտվելու մեր կողմից մատուցվող ծառայություններից։ Նույն տրամաբանությամբ «Fnet Telecom»-ի և Viva-ի համատեղ «RED» սակագնային պլանից արդեն օգտվելու հնարավորություն է ստեղծվել նաև «Հաղթանակ» թաղամասի բնակիչների համար։ Ուրախ ենք տեղեկացնել, որ չնայած ցանցի կառուցման աշխատանքները դեռ ընթացքում են, և թաղամասի մոտ 30% հատվածում են հասանելի ծառայությունները, արդեն ունենք մոտ 150 բաժանորդ, որոնք հասցրել են կիսվել իրենց գոհունակությամբ՝ մատուցվող ծառայությունների ու սպասարկման բարձր որակի հետ կապված։ Նշեմ, որ մեր ծառայությունների բարձր որակի երաշխավորը վերջին սերնդի տեխնոլոգիաներով կառուցված օպտիկամանրաթելային մալուխներով ցանցն է և իհարկե՝ օպերատիվ սպասարկումը: Շնորհակալություն «Fnet Telecom»-ի բաժանորդներին շարունակական աջակցության ու վստահության համար»,- ասել է «Fnet Telecom»-ի գլխավոր տնօրեն Գևորգ Ենգիբարյանը:
«RED» սակագնային պլանը հարմարավետ, ճկուն, շուկայում մատչելի, լայն հնարավորություններ և լուծումներ ընձեռող առաջարկ է: Այն ներառում է բջջային և ֆիքսված ծառայություններ. բջջային հեռախոսի միջոցով ձայնային կապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ, թվային հեռուստատեսություն՝ ներառյալ՝ «Иви» օնլայն կինոթատրոն և «Kinodaran» հավելվածների հասանելիություն (ծրագրային ապահովման ամենատարածված համակարգերի հիման վրա գործող սարքերի վրա):
«RED» սակագնային պլանն ունի երեք հիմնական և երեք մարզային փաթեթ: Հիմնական փաթեթները նախատեսված են բոլոր բաժանորդների, իսկ մարզայինները՝ բացառապես մարզերի բնակիչների համար: Մարզային փաթեթներն, ի դեպ, առաջարկում են բաժանորդագրության առավել մատչելի տարբերակներ։ Սակագնային պլանն այժմ հասանելի է մի շարք բնակավայրերում. ընդգրկման ծածկույթը մշտապես ընդլայնվում է։
Viva-ի հետ համագործակցության՝ նորարարական կոնվերգենտ լուծումների հարթակը բաց է ֆիքսված ինտերնետի և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող այլ ընկերությունների համար: «Fnet Telecom»-ի հետ համագործակցության հիմքում նորարարական այս մոտեցումն է: Ֆիքսված կապի, ինտերնետի ու թվային հեռուստատեսության մատակարար Fnet Telecom»-ը 2024 թվականի առաջին կիսամյակում ընդգրկվել է Հայաստանում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում՝ այդ ընթացքում պետական բյուջե փոխանցելով 262 770 000 դրամ:
Comments