top of page

Իրանի հոգևոր առաջնորդը նորընտիր նախագահ Փեզեշքիանին խորհուրդ է տվել շարունակել երջանկահիշատակ Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունը

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին խորհուրդ է տվել երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին  շարունակել երջանկահիշատակ նախագահ  Էբրահիմ Ռայիսիի քաղաքականությունը։ Այդ մասին նշված է Իրանի հոգևոր առաջնորդի շնորհավորական ուղերձում։

«Խորհուրդս է ընտրված նախագահ  Փեզեշքիանին՝ ապավինելով Բարձրյալին և շարունակելով երջանկահիշատակ նախագահ Ռայիսիի ուղին, առավելագույն ջանքեր ներդնել՝ երկրի հսկայական ներուժը բացահայտելու համար»,- մասնավորապես, նշված է ուղերձում։

Այաթոլլա Ալի Խամենեին ուղերձում բարձր է գնահատել նաև Իրանի ընտրողների ակտիվ մասնակցությունը նախագահական ընտրություններին։ Նա շնորհակալություն է հայտնել նաև ընտրական գործընթացի կազմակերպիչներին, իրավապահ մարմիններին և լրատվամիջոցներին՝ կատարած աշխատանքի համար։

1/1970
bottom of page