top of page

Էրդողանը խոսել է Թուրքիային F-16 մատակարարումների հարցը լուծելու Բայդենի խոստման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հետ քննարկել է Թուրքիային F-16-ների մատակարարման հարցը, և նա խոստացել է լուծել այն երեք-չորս շաբաթվա ընթացքում։

«Ես խոսել եմ պարոն Բայդենի հետ, մենք այս հարցը ուղիղ քննարկել ենք և՛ երեկ, և՛ այսօր։ Նա ասաց, որ եթե գործընթացը ընթանա այնպես, ինչպես ասվել է, ինքը հարցը կլուծի երեք-չորս շաբաթվա ընթացքում։ «Ինչ վերաբերում է [F-16-ի համար] բաղադրիչների հարցին, մենք դա նույնպես քննարկել ենք անձամբ»,- ասել է Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

1/1970
bottom of page