top of page

«Հնարավո՞ր է ֆունդամենտալ գիտություն զարգացնել մի երկրում, որի ֆունդամենտները քանդվում են». Կ. Վրթանեսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 8, 2024
  • 1 min read

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գիշերը ընկերոջս հետ էինք խոսում, պատմում էր, որ Սփյուռքից հայ գիտնականներ փորձում են Հայաստանում ֆունդամենտալ գիտություն զարգացնել, ինչ-որ ծրագրեր են մշակում՝ «փորձելով հեռու մնալ քաղաքականությունից»։


Եւ ավտոմատ կերպով հարց առաջացավ. «Արդյոք հնարավո՞ր է ֆունդամենտալ գիտություն զարգացնել մի երկրում, որի ֆունդամենտները քանդվում են»։


Այդ հարցին ժամանակին ԱՄՆ հիմնադիրներից (ով հետո դարձավ երկրի 2րդ նախագահը) Ջոն Ադամսն է շատ հստակ պատասխանել․ «Ես պարտավոր եմ ուսանել քաղաքականության և ռազմի արվեստները, որպեսզի վաղը որդիներս մաթեմատիկա և փիլիսոփայություն սովորելու ազատություն ունենան»։


Մինչև պետությանդ հիմքերը չամրապնդես, անվտանգությունը չապահովես, մնացած ամեն ինչ տունտունիկ է...»:

1/2119
bottom of page