top of page

Արագածոտնում բախվել են «Mercedes»-ն ու «Chevrolet»-ը. «Mercedes»-ի վարորդը, նրա կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 5, 2024
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Mercedes»-ն ու վրացական համարանիշներով «Chevrolet»-ը։



Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով «Աշտարակ» բժշկական կենտրոն։



Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և հայտնվել ծառերի ու ապառաժ քարերի վրա։



Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ, վիրավորներն էլ նրա կինն ու երեխան են։

1/2621
bottom of page