top of page

Նեթանյահուն կարգադրել է իսրայելական բանտերում հազարավոր նոր տեղեր պատրաստել

Mar 11, 2024
1 min read


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարությանը հանձնարարել է հազարավոր նոր կալանավորների և բանտարկյալների համար տեղեր պատրաստել իսրայելական բանտերում, հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։



Ըստ The Times of Israel-ի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելը ձերբակալել է ահաբեկչության համար կասկածվող մոտ 4 հազար պաղեստինցու՝ մեծ մասը Գազայի հատվածում է։



Նեթանյահուն համապատասխան հանձնարարականներ է տվել Իսրայելի բանակի և անվտանգության ծառայության հետ հանդիպման ժամանակ։ Միջնախարարական հանդիպման ժամանակ իշխանությունները եկել են այն եզրակացության, որ Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում հազարավոր կասկածյալներ և զինյալներ կձերբակալվեն մեկ տարվա ընթացքում:Սա կհանգեցնի իսրայելական բանտերում տարածքի սղության, եթե նախապես նոր տեղեր չհատկացվեն:

1/3084
bottom of page