top of page

Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին հերթական արտառոց հագուստներով

Jul 8, 2024
1 min read

Քանիե Ուեսթը եւ Բյանկա Ցենսորին այցելել են Կալիֆոռնիայի Գիտության թանգարան։ Եվ, ինչպես սովորաբար, երկուսն էլ պճնվել էին զարմանալի հագուստներով։

Ցենսորին հագել էր իր սովորական բաց համադրություններից մեկը, այս անգամ բաղկացած լրիվ թափանցիկ լեգինսից եւ նուրբ-երկնագույն տոպից։


РЕКЛАМА

47-ամյա Ուեսթը լրիվ ճերմակ էր հագել՝ պարկանման եւ կապյուշոնով վերնամաս եւ դրան համապատասխանող տաբատ։

Ուեսթը եւ 29-ամյա Ցենսորին, ինչպես տեղեկացվել է, դիտել են թանգարանի մի քանի նմուշներ, այդ թվում հայելային ցուցադրությունը։


TMZ-ի աղբյուրների տվյալներով՝ զույգը «տարված» էր մեկը մյուսով եւ զբոսնում էր թանգարանում «սովորական մարդկանց նման»։ Որոշ այլ այցելուներ իմացան նրանց մասին, բայց նրանց համար հիմնականում ապահովել էին գաղտնիություն ցուցադրանմուշները դիտելու ժամանակ։

1/3084
bottom of page