top of page

Ես հպարտ եմ Խորվաթիայի հավաքականի խաղով․ Մոդրիչ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 30, 2024
  • 1 min read
ree

Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Եվրոպայի առաջնությունից իր հավաքականի դուրս մնալուց հետո։ Նա խոստովանել է, որ հպարտ է իր թիմով։ Այս մասին գրում է armsport.am-ը:



«Այս մարզաշապիկով ես զգացել եմ իմ կյանքի ամենամեծ ուրախությունն ու հպարտությունը: Եվրոպայի այս առաջնությունում մենք ապրեցինք ֆուտբոլի «ոչ այնքան գեղեցիկ» հատվածը։ Բայց ես հպարտ եմ Խորվաթիայի հավաքականի խաղով: Շնորհակալություն մեծ աջակցության համար»,- գրել է Մոդրիչը։



Խորվաթիայի հավաքականը Իսպանիայի, Իտալիայի և Ալբանիայի հետ խմբում գրավեց երրորդ տեղը։

1/2465
bottom of page