top of page

Լիբանանը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Գոլանի բարձունքների հրթիռակոծման վերաբերյալ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 28, 2024
  • 1 min read
ree

Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բու Հաբիբը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Իսրայելի գրաված Գոլանի բարձունքներում 12 երեխաների և դեռահասների մահվան պատճառ դարձած հարձակման վերաբերյալ՝ զգուշանալով լայնածավալ պատասխանից:

Հայտարարության մեջ Լիբանանի արտաքին գործերի նախարարը պնդել է անկախ հետաքննություն անցկացնել՝ «ճշմարտությունը պարզելու համար», թե ով է պատասխանատու հարձակման համար:

Հիշեցնենք, որ Իսրայելը մեղադրում է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը Գոլանի բարձունքներում Մաջդալ Շամսի հրթիռակոծության համար։

«Հեզբոլլահն» իր հերթին հերքում է իր առնչությունը:

1/2556
bottom of page