Վաշինգտոնում այսօր կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպում
Վաշինգտոնում այսօր կկայանա Միրզոյան-Բայրամով-Բլինկեն եռակողմ հանդիպում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Ի շարունակություն նախորդ հաղորդակցության. Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հուլիսի 10-ին տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպում», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա։
«Միրզոյան-Բայրամով պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածություն չկա»,- նշել էր նա:
Նշենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրավիրվել են Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
Comments