top of page

Այսօր էլ Հայաստան-Իրան հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում. Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 6, 2024
  • 1 min read
ree

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:



«Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու գիտելիքները կծառայեցնեք երկրի հետագա առաջընթացին և բարգավաճմանը:



Հայաստանը կարևորում է Իրանի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված դարավոր բարեկամական կապերի հետևողական ամրապնդումն ու խորացումը: Ուրախ եմ արձանագրել, որ այսօր էլ Հայաստան-Իրան հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում:



Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել՝ ի նպաստ մեր եղբայրական ժողովուրդների բարօրության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման:



Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և արգասաբեր գործունեություն այդ պատասխանատու առաքելության ճանապարհին»,-  մասնավորապես ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում:

bottom of page