top of page

Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կnտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներից հանել․ Անդրանիկ Քոչարյան

Եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։ Այս մասին «Ազատության» եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաև Ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել, ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը», - նշել է Քոչարյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե կա մտավախություն, որ վարչապետ Փաշինյանն իրական Հայաստանի փիլիսոփայությամբ Ցեղասպանության ճանաչման նպատակներից հեռանալու հրաժարվելու հիմք է ստեղծում։

Նրա խոսքով՝ մինչև հիմա մենք այդ անվանական ցանկը չենք կարողացել հավաքել, ուստի պետք է կենտրոնանալ այդ ցանկը փաստարկված հավաքագրելու համար:

«Ունենք թանգարան, ցեղասպանության հետ կապված ամեն ինչ ունենք՝ գիտաժողովներ, գրքեր, դոկտորական աշխատանքներ, բայց, ամենակարևորը, պետք է ունենալ այդ միլիոնուկեսի ազգանունները, որտե՞ղ, ո՞նց, ի՞նչ պայմաններում, որպեսզի դա լինի շատ թիրախային։ Մենք այդ խնդիրը տասնյակ տարիներով չենք լուծել։ Հիմա պետք է կենտրոնանանք։ Հենց իրական Հայաստանը տալիս է այդ հնարավորությունը նաև Ցեղասպանության բացթողումը դարձնել իրականություն։ Պարզ է չէ՞, որ եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել և Ցեղասպանության թանգարանի պատը պետք է լրացված լինի այդ ազգանուններով»,- հավելել է իշխանական պատգամավորը:

Kommentare


1/1770
bottom of page