Կրակոցներ Մինեապոլիսի կաթոլիկ դպրոցում. հաղորդվում է մի քանի զոհերի մասին
- Aug 27, 2025
- 1 min read

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքի «Ավետում» կաթոլիկ դպրոցում կրակոցներ են հնչել, հաղորդում է NBC News-ը։
ABC News-ը, իր հերթին, հաղորդում է կրակոցների հետևանքով մի քանի զոհերի մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է, որ ինքը տեղեկացվել է «ողբերգական կրակոցների» մասին, և ՀԴԲ-ն արագ արձագանքել է միջադեպին։
Ըստ տեղական իշխանությունների հայտարարության՝ ներկայում ակտիվ սպառնալիք չկա, և կրակողը ձերբակալվել է։




















