top of page

«Բլեք Սթար Բուրգեր»-ի դիմաց ընկերուհու հետ կապված հարցի շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ․ մասնակիցների մեջ են նաև անչափահասներ

May 13, 2024
1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում  ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում  է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արամի փողոցի 3 հասցեի մոտ ծեծկռտուք է: Նույն օրը ժամը 21։45-ի սահմաններում  ՀՀ  ՆԳՆ ոստիկանության օպերատիվ  կառավարման կենտրոն հերթական ահազանգ է ստացվում որ Աբովյան 1/3 հասցեում գործող «Բլեք Սթար Բուրգեր»-ի դիմաց անհայտ անձը դանակահարել  է մոտ 30 տարեկան տղամարդու:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 31-ամյա Կարեն Ա․-ն է։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի  քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 21։20-ի սահմաններում Հյուսիսային պողոտա 11 հասցեի կայանատեղիում  Կարեն Ա․-ի ընկերուհու վերաբերյալ առաջացած հարցի շուրջ իր ընկերներ, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Անդրանիկ  Դ․-ի, Երևանի բնակիչներ 30-ամյա Մայիս Հ․-ի և 30-ամյա Սամվել Բ․-ի հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ 21-ամյա Դավիթ Ա․-ի, 17-ամյա Դավիթ Մ․-ի,  Շիրակի մարզի բնակիչ 13-ամյա Ալեն Ք․-ի  և ոմն Մուրադի հետ, որի ժամանակ վերջիններս կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, իսկ Դավիթ Ա․-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Կարեն Ա․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

1/3084
bottom of page