top of page

Եթե այս ձերբակալությունները «մասկի շոու» չեն, ապա ինչպե՞ս է լինում, որ ձերբակալվածներին չեն ազատում աշխատանքից. Չախոյան

Jul 11, 2025
1 min read

Մարտ ամսին մեծ աղմուկով ձերբակալեցին Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին և Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է բլոգեր Արթուր Չախոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Բայց, ահա՛, ըստ պաշտոնական գրության, պարզվում է, որ նրանք մինչ օրս չեն ազատվել աշխատանքից և հանգիստ շարունակում են ստանալ աշխատավարձ։ Օրինակ՝ Արամ Գյուլզադյանի աշխատավարձը կազմում է 697.000 դրամ։

Հիմա հարց եմ ուղղում հանրությանը.

Եթե այս ձերբակալությունները «նախընտրական մասկի շոու» չեն, ապա ինչպե՞ս է լինում, որ ձերբակալվածներին չեն ազատում աշխատանքից և շարունակում են ստանալ աշխատավարձ՝ ձեր վճարած հարկերից։

 
 
1/3084
bottom of page