«Չեմ զարմանա, եթե ասի՝ ի՞նչ Ցեղասպանություն, մոռացեք»․ Մարգարիտ Եսայան
- Elen Hovsepyan

- Apr 11, 2024
- 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առաջին հայացքից կարող էր թվալ, թե մարդամեկը երեկ խոսում էր Տավուշի գյուղերի հանձնման մասին և՝ միայն այդ մասին։ Իրականում՝ ոչ միայն այդ մասին։Դրա խոսքի տողատակերը չափազանց մերկ են ու տեսանելի։Իմ դիտարկմամբ, երեկ մարդամեկը ԱԺ ամբիոնից ժխտեց Հայոց Ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանի պատմությունը և թրքացումը։ Սա, ենթադրում եմ, ևս մեկ կարևոր ժեստ, կուզեք՝ կզոցի էր՝ ուղղված Թուրքիային, կամ, գուցե և՝ հերթական հանձնարարականի կատարում։ Ըստ էության, այլ բան չես կարող ենթադրել, երբ դա հայտարարեց «Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը անհամատեղելի են», կամ, երբ, էքստազի մեջ ասում էր՝ «պատմական Հայաստանին վերադառնալու հնարավորություն չկա», կամ, երբ ասել էր թե ինքը իրական Հայաստանի և ոչ՝ պատմական Հայաստանի վարչապետն է․․․ Մի քանի օրից ապրլիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է․․․ Սպասենք նոր «անկեղծությունների», չեմ զարմանա, եթե ասի՝ ի՞նչ Ցեղասպանություն, մոռացեք, դա նախկիններն են հորինել․․․»։




















